Առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն այսօր ՀԱԿ-ի նախընտրական ամփոփիչ հավաքին անդրադառնալով նախընտրական իրավիճակին, ասաց՝ երկու կողմերը (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն ու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն )՝ արդեն պատրաստել են իրենց ոչ միայն նախընտրական գրոհները, այլեւ հետընտրական։
«Երկու կողմերն էլ պատվիրել են հսկայական հանրահավաքների շարքեր։ Պարզ է մտադրությունները,։ Եթե այս ճանապարհով գնան՝ սա կլինի մեր երկրորդ պարտությունն այս մեկ տարվա ընթացքում։ Մեր ներկայությունը՝ եթե նորմալ ընտրություններ լինեն, չեմ կասկածում, որ մենք ունենք լուրջ տոկոսներ եւ կհայտնվենք խորհրդարանում։ Մեր հայտնվելը խորհրդարանում արդեն, ինչպիսի կազմ էլ լինի, մի զսպող ուժ կարող է լինել, որը թույլ չի տա այնպիսի սխալների կրկնությունը, որոնք եղել են Փաշինյանի իշխանության երեք տարիներ ընթացքում։ Մենք առնվազն կխաղանք արբիտրի դեր, ոչ դահիճի։ Մեր ներկայությունը նրանց էլ կզսպի։ Չեմ կասկածում։ Հաջողություն եմ մաղթում ձեզ։ Պայքար, պայքար մինչեւ վերջ»,-իր խոսքն այսպես ամփոփեց ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ