Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում երեկ, այսպես ասած, բոմբել ենք». Ալեն Սիմոնյան

Հունիս 18,2021 18:00

«Քարոզարշավը շատ լավ անցավ, կոտրեցինք կարծրատիպերը իշխանության վերաբերյալ ստերի: Մարդկանց արձագանքը մարզերում շատ-շատ ջերմ էր: Երեւանում էլ երեկ, այսպես ասած, բոմբել ենք: Շատ դրական եմ գնահատում, ակնհայտ հաղթող ուժի քարոզարշավ էր, այլ կարծիք չի էլ կարող լինել»,- այսօր քարոզարշավի վերջին օրն է ու Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՔՊ թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ քարոզարշավներին հնչեցնում էիք, որ ակնկալում եք 60% ձայն, դա ռեա՞լ եք համարում այս պահին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Միանշանակ, ռեալ ենք համարում ու դրան ենք գնալու: Ամենայն հավանականությամբ, առանց բոնուսի առնվազն 50+ ձայն է լինելու: Բոնուսայինով 60-ը կանցնի»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ այլընտրանքային ուժերը դժգոհում են գլխավոր ֆավորիտներից, հատկապես Փաշինյանից եւ Քոչարյանից՝ այսպես ասած «մուրճի լեզվաբանությունը» քարոզարշավ բերելու մեջ, դուք այդ հարցում ձեզ մեղավոր չե՞ք համարում՝ այդ բառապաշարի եւ այդ գործիքների «ակտիվացման» համար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Լսեք, մենք տասնամյակ շարունակ ընդդիմադիր ենք եղել, տեսե՞լ եք, որ մեր բառապաշարի մեջ ընդդիմադիր ժամանակ նման բառապաշար լիներ: Այդ բառապաշարը ներմուծել են ռեւանշիստական պարտված թեւերը, որոնք փորձում են դա մեզ վերագրել՝ մատի փաթաթան սարքելով: Փորձում են ամեն ինչը վերագրել մեզ: Մենք տարիներ շարունակ եղել ենք ընդդիմադիր, որեւիցե մեկի կնկա, երեխու, սիրեկանի, կամ որեւիցե մեկի մասին ոչ գրել, ոչ խոսացել ենք, նույնիսկ մականուններով չենք խոսացել: Ո՞նց է ստացվում, որ մենք ենք դա ներմուծել, երբ որ մենք ամենաթեժ պայքարի ժամանակ նման կերպ չենք խոսացել: Ո՞նց է, որ մենք մեր ամենաթույլ ժամանակ նման քայլերի չենք դիմել, ուժեղ ժամանակ պիտի դիմենք: Հերիք եղավ, բոլ եղավ, էլի: Մեր ընտանիքների, մեր անձնականի, երկրի վարչապետի, առաջին դեմքերի հասցեին, հաշվի չառնելով ինստիտուտները՝ ինչ ասես ասում են, հիմա էլ թե՝ տեսե՜ք, տեսե՜ք, ինչ-որ տեղ վարչապետն ասել է՝ պետք է փռել ասֆալտին: Վայ-վայ-վայ, վայ-վայ վայ: Շատ լա՛վ է արել ասել է, կրկնում եմ իր ասածը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930