ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին:
Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով, քննարկումներ ունեցել անձնակազմի հետ ոլորտային ձեռքբերումների, ներուժի և հետագա անելիքների վերաբերյալ, ծանոթացել հայ-ճապոնական համագործակցության շրջանակում կենտրոնում ստեղծված հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման լաբորատորիայի պայմաններին:
Արա Խզմալյանը կարևորել է կենտրոնի ռազմավարական նշանակության վերարժևորման անհրաժեշտությունը և ընդգծել, որ առաջիկա համատեղ անելիքներն ուղղված են լինելու կառույցի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում դերի բարձրացմանը, միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և գիտական ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ