Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան․ «Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է Ղարաբաղի հարցում, հենց ինքն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու բերել պատերազմների»

Հունիս 18,2021 17:38

«Եթե մենք ունենք դաշնակից, դա Ռուսաստանն է, իր հետ պետք է ճիշտ, ճանապարհային քարտեզ գրենք, հստակեցնենք բոլոր կետերով։ Դրանից հետո նոր համագործակցություն սկսենք բոլոր երկրների հետ, բացերը փոխլրացնել տվյալ երկրներով։ Բայց ասել՝ այսօր Ռուսաստանը պետք է հեռանա, գա Ամերիկան, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ՝ Ռուսաստանի հետ ճիշտ չեք աշխատել։ Օրինակ՝ ինձ համար զարմանալի չի եղել Ռուսաստանի այս պահվածքն այս պատերազմի ժամանակ»,-այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասաց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նա ասաց, որ դա ՌԴ-ի շահերն է, ինքը բազմիցս հայտարարել է, որ կովկասյան երեք պետություններն իր համար հետաքրքիր են․ «Չնայած դու դաշնակից ես, ահագին պայմանագրերով կապված ես, որեւիցե ձեւի ինքը ցույց չի տվել, որ դու հատուկ տեղ ունես։ Էս պատերազմում, երբ նա բռնել է չեզոքությունը, կողքի է դրել ամեն ինչ ու դիտորդի դեր ընդունել կամ միջնորդի դեր ընդունել, մենք զարմացել ենք։ Ասում է՝ Ղարաբաղի խնդրի հարցով մենք պարտականություն չունենք․ սա Պուտինի խոսքերն են։ Ես ասում եմ՝ Ղարաբաղը եղել է ռուսական իմպերիայի մեջ 1800-ական թվերից, այնուհետեւ նույն էդ իմպերիան Ղարաբաղը տվել է Սովետական Ադրբեջանի մաս, սովետմիությունը փլուզվել է, Ղարաբաղը դուրս է եկել, Ռուսաստանը, լինելով սովետմիության հետնորդ, վերցրել է իր վրա պատասխանատվություն։ Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է այդ հարցում, հենց ինքը, որպես օժիտ Ղարաբաղը հանձնել ես Ադրբեջանին ու բերել պատերազմների։ Դու՝ որպես պատասխանատու, ինքդ պարտավոր ես էդ խնդիրը լուծել»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ լավ, այդ պատմությունն էլ անցանք, հիմա էլ ադրբեջանցիները Հայաստանի սահմաններն են մտել, ու Ռուսաստանն ասում է՝ բանակցեք, իրանց ձեռքին մի քարտեզ կա, էդ քարտեզով ոնց որ էդ տարածքները․․․ հեքիաթ են պատմում։ Դաշնակից է, ինչի՞ վրա եք հույս դրել, որ ինքը պիտի գա ադրբեջանցու հետ կռվի, էդ տարածքը մեզ տա՞։ Չէ, որովհետեւ իրեն Ադրբեջանն էլ է պետք։ Դրա համար ասում եմ՝ մենք պետք է ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենանք, որ մենք մեր երկիրը պաշտպանենք։ Սա է ճանապարհը։ Հայ ազգը պետք է միշտ իմանա, որ ինքը դաշնակից չունի, ինքն է իր դաշնակիցը։ Եթե մենք չենք ուզում պարտվել, ամբողջ երկրագունդն էլ մեզ վրա թափվի, չի կարող պարտության տանել։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած գործողության։ Մեր պահվածքն այս տարիներին, այսքան անտարբերությունը, բան, մենք ցանկացել ենք պարտվել ու պարտվել ենք։ Հիմա մեղավորներ ենք փնտրում»,-ասաց Սամվել Բաբայանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930