«Հետք». Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։
Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։
Մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության հետ, մեզ որևէ բան չհայտնեցին, ուղղորդեցին դիմել ոստիկանություն։
Ոստիկանության լրատվականից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, զանգահարենք ավելի ուշ։