Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը. «Արմենպրես»

Հունիս 18,2021 17:32

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԶՈւ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։

«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլում է նրանց ցանկությունը, թե ոչ։ Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- նշեց գնդապետ Սամվել Ասատրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930