Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանն անհեթեթ է համարել Ադրբեջանի մեղադրանքները

Հունիս 18,2021 17:12

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն անհեթեթ է համարել իր նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործը:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանի առաջ քաշած բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և որևէ հիմք չունեն»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ «վրդովվեցուցիչ է և անընդունելի» է, երբ Ադրբեջանի պաշտոնական կառույցները շարունակում են առաջ քաշել ակնհայտորեն կեղծ մեղադրանքներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ:

«Ինձ զարմացնում է՝ ինչ համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայությունների վրա: Ավելի լավ կլիներ՝ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»,- Սամվել Կարապետյանի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:

Ընկերությունում նշել են, որ տարիներ շարունակ Կարապետյանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նախաձեռնել և իրականացրել է բացառապես միայն սոցիալական և մարդասիրական նախագծեր. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Այդ օբյեկտներից որոշներն ավերվել են ադրբեջանական բանակի կողմից: Ընդ որում, զոհվել են խաղաղ բնակիչներ»,-ասվում հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930