Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ընտրակաշառք չի բաժանվելու»․ «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի պատասխանատու

Հունիս 18,2021 17:05

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի պատասխանատուներից մեկը՝ Կարապետ Պողոսյանն, ամփոփելով քարոզարշավի ընթացքն, ասաց․ «Սա Հայաստանի պատմության մեջ ամենատարբերվող, գաղափարական ընտրությունն է: Բնականաբար քարոզարշավն էլ չի կարող լինել նույն ստանդարտների մեջ, ինչ նախկինում։ Ավելին ասեմ, սա ընտրություն չէ, սա իմ համար, մեր թիմի համար հայ ազատագրական պայքարի կարևորագույն ճակատամարտերից մեկն է և տրամադրված ենք այդ ճակատամարտը հաղթելու»։

Ըստ Կարապետ Պողոսյանի, քարոզարշավը հիմնականում հանդարտ անցավ Շիրակի մարզում ՝ բացառությամբ մեկ-երկու տհաճ միջադեպերի։

Նա որպես վարչական ռեսուրսի կիրառման դեպք նշում է «Հայաստան» դաշինքին համակրող պոլիկլինիկայի և դպրոցի տնօրենների պաշտոնազրկումը, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելը։

Մեր դիտարկմանը, թե ձեզ ևս մեղադրում են «Հայաստան» դաշինքին հարող համայնքապետերի կողմից վարչական ռեսուրսների կիրառման մեջ, խոսակցություններ են պտտվում նաև ընտրակաշառքի մասին, Կարապետ Պողոսյանն ասաց․ «Հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիաներն են, որին գնաց իշխանությունը։

Բոլորին էլ հայտնի է, որ իրենք ամեն ինչ փորձում են անել, որ ընտրությանը մասնակցության թիվը լինի չափազանց ցածր, որպեսզի դեռևս գիտակցության կամ ադեկվատության չվերադարձած քաղաքացիների հաշվին կարողանան որոշակի արդյունքներ գրանցել։

Կարող եմ միանշանակ ասել, որ ընտրակաշառքի մասին խոսակցությունները հենց իշխանական ուժի կողմից է տարածվում, որպեսզի հասարակության ինչ-որ մի հատվածի կարողանան պահել տանը, և մարդիկ չգնան, ընտրություններին չմասնակցեն։

Ես շատ պատասխանատու ձևով հայտարարել եմ և նորից հայտարարում եմ՝ ընտրակաշառք չի կարող բաժանվել, գոնե մեր մասով վստահեցնում եմ, որովհետև կրկին շեշտեմ ՝սա մեր համար ընտրություն չէ, սա մեր համար լինել-չլինելու կռիվ է և փողով դու մարդու մեջ չես կարող հայրենասիրություն մտցնել։ Մեզ միայն հետաքրքիր են հայրենիք ունեցող և հանուն հայրենիքի քայլ անող քաղաքացիները»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930