«Առավոտյան մի ծանոթ կին զանգեց ու ասում է, որ երեք տարի իր վարսահարդարի հետ վիճել է։ Ասում է, որ երեք տարի հայհոյում էր մեզ, ինչ ասես չէր ասում, իսկ այն օրը գնացել էր մազերը ներկելու ու ասել է՝ Աշոտյանի վերջին հարցազրույցն «Ազատությանը» տեսե՞լ ես․ բոմբ էր, ես հաստատ «Պատիվ ունեմ» դաշինքին եմ ընտրելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։
«Երեք տարվա զոմբի վիճակում գտնվող մարդկանց աչքերը բացվել են։ Նման դեպքեր կենցաղային մակարդակում շատ են եւ դրանք միայն իմ կենցաղի փոքրիկ մասն են»,-շարունակեց Արմեն Աշոտյանը։
Ամփոփելով քարոզարշավի արդյունքները՝ նա վստահություն հայտնեց, որ այդ երկու շաբաթները բացեցին մարդկանց աչքերը․ «Իրական, առողջ ընդդիմադիր դաշտին հաջողվեց բեկել հանրային ընկալումները։ Նիկոլն «ուռուցք» է, չարիք, բայց մենք կարողացանք բացատրել, որ ուռուցքի այդ տեսակը բուժելի է, եւ մարդիկ սկսեցին մեզ հավատալ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ