Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարում եմ մրցույթ՝ Փաշինյանի ասած այդ եզրույթը քաղաքակիրթ հայերենով բնութագրող բառի համար»․ Աշոտյան

Հունիս 18,2021 16:12

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական ստի մասին էր խոսում։ Ասում էր, թե ինքն իբր թե այսօր տեսնում է արցախյան հարցի հայանպաստ կարգավորման տարբերակ։ Պատկերացնո՞ւմ եք․․․հայտարարում եմ մրցույթ՝ այս եզրույթը քաղաքակիրթ հայերենով բնութագրող բառի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով քաղաքական առաջնորդների երեկվա հեռուստաբանավեճին։

«Հիշեք, որ նա պատերազմից հետո էլ ԱԺ-ում հայտարարեց, թե լուծումը պետք է ձեռնտու լինի երեք ժողովուրդներին։ Հիշեք դա։ Այդքան երեխայի գլուխ ուտելուց հետո նա վեր կացավ ու նման բան ասաց»,-նշեց Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների հետ կապված նույնպես ստեր է ասել․ «Պնդում է, թե Ալիեւի կողմից այդ 15 գերիների վերադարձը կառուցողական քայլ է։ Հիշեք, որ մեր տղաներին որպես ահաբեկիչներ են դատում Ադրբեջանում։ Նորմալ մարդու ուղեղն այս տեսակ լկտիությանը չի կարողանում դիմանալ»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը բանավեճի ժամանակ թիրախավորեց այն, ինչը չունի՝ կրթությունը, տղամարդկությունը, բարոյականությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930