Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ դեսպան, մտավախություն ունե՞ք բախումներից, բա մի թթու խոսք ասեիք իշխանությանը»․ Արմեն Աշոտյան

Հունիս 18,2021 15:41

«ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարօրինակ չի՞։ Դեսպանատան հարգելի աշխատակազմ, հարգելի տիկին դեսպան, այն, որ նման բան եք հայտարարում եւ հոգ եք տանում ձեր քաղաքացիների մասին, շատ գովելի է։ Բայց այդ կանխազգացումները, անհանգստությունն ո՞ւմ պատճառով են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին զգոն լինել Հայաստանում մոտակա երկու շաբաթներին՝ կապված հետընտրական հնարավոր գործընթացների հետ։

«Խիզախություն ունենայիք ու ասեիք, թե ում պատճառով է։ Ասում եք, թե հանրահավաքներ են լինելու։ Մտավախություն ունե՞ք բախումներից։ Բա մի հատ զուգահեռ քննադատեիք այս իշխանությանը՝ անհանդուրժողականության մթնոլորտի , սպառնալիքների, քաղաքական հակառակորդների գլխին ճոճվող մուրճի համար։ Այդ օդից իջա՞վ ձեր անհանգստությունը։ Ո՞վ է դրա պատճառը, ե՞ս, Վանեցյա՞նը, թե Սերժ Սարգսյանը։ Իշխանության պահվածքն է չէ՞ պատճառը։ Բա ո՞ւր մնացին ձեր ժողովրդավարական չափանիշները։ Ինչո՞ւ չեք ասում, որ նման բաներն անընդունելի են։ Մի թթու, ճշմարիտ բառ ասեիք ընտրությունները թունավորողների հասցեին։ Թե՞ արդեն պատրաստի տեքստեր են գրվել դիտորդական առաքելություններում»․-հարցադրումներ արեց ՀՀԿ փոխնախագահը։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ դեսպանատան հայտարարություն անուղղակի կշտամբանք է գործող իշխանությանը, որի պահվածքի պատճառով քաղաքացիական բախումների վտանգ կա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930