Լրահոս
Օրվա լրահոսը

Չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին. Թադևոս Ավետիսյան

Հունիս 18,2021 15:21

Մնաց 2 օր։ Չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին

2020թը 2017թի համեմատ տարեկան միջինը

  • ՀՀ պետական պարտքն աճել է 9 տոկոսով,
  • ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 3,5 տոկոսով,
  • համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 1,8 տոկոսով,
  • ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1,2 տոկոսային կետով,
  • սպառողական միջին գներն (ՍԳԻ) աճել է 2,2 տոկոսով,
  • միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –17000,
  • առանց գնաճի հաշվառման՝ իրականում ՀՆԱ-ն նվազել է՝ 0,4 տոկոսով,
  • ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 7,4 տոկոսով,
  • գործազրկությունը չի նվազել։

ՀՀ պետական ընդհանուր պարտքը 2018թ․-ի հունվարի համեմատ 2021թ․-ի մարտին աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․-ին եղել է 58,9 տոկոս, իսկ 2020թ․-ին դարձել է 67,3 տոկոս։

2018-2020թթ․ արձանագրվում է նաև կապիտալի փախուստ ՀՀ-ից՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի կայուն նվազում։ 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ աննախադեպ էր նախորդ 25 տարիների համեմատ՝ գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։

2007թը 1997թի համեմատ տարեկան միջինը

  • ՀՆԱ-ն աճել է10,5 տոկոսով,
  • ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 2,8 տոկոսային կետով,
  • միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –9000,
  • ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 45 տոկոսով,
  • գործազուրկների թվաքանակը նվազել է շուրջ 8500-ով։

1997-2007թթ․-ին օտարերկրյա ներդրումներն աճել են ՀՆԱ-ի աճին համապատասխան։ 1992թ․-ից հետո առաջին անգամ 2004թին ուղևորափոխադրումների հաշվեկշիռը դարձել է դրական՝ +2,1 հազար։

Ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, նրանց համար ընտրությունը հստակ է և պարզ

ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ «Հայաստան» դաշինք։


Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու,

տնտեսագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930