Ռուսաստանը սերտ կապ է պահպանում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք և՛ Անկարայի, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորմանը և չպետք է պարունակի տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ հաջող ընտրություններ է մաղթում «մոտ գործընկեր և դաշնակից» Հայաստանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ