Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 141 վճիռ, որից 131-ով արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ. ՀՔԱՎ

Հունիս 18,2021 14:38

Տեղեկանք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀի դեմ կայացրած վճիռների մասին՝ ըստ խախտումների տարեթվերի և խախտված իրավունքների

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) վավերացումից (26.04․2002թ․) մինչև 2021 թ ․ հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած վճիռների ուսումնասիրություն։

Նշված ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ կայացրել է 141 վճիռ, որից 131 վճիռներով արձանագրվել են մարդու իրավունքի խախտումներ, 5 վճռով ՄԻԵԴ կողմից խախտում չի արձանագրվել, 5 վճիռ վերաբերում է փոխհատուցման հարցերին։

Կայացված վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի․

  • 2-րդ (կյանքի իրավունք),
  • 3-րդ (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք),
  • 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք),
  • 6-րդ (արդար դատաքննության իրավունք),
  • 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք),
  • 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք),
  • 10-րդ (արտահայտվելու ազատության իրավունք),
  • 11-րդ ( հավաքների և միավորման ազատության իրավունք),
  • 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք),
  • 14-րդ (խտրականության արգելում),
  • Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանության),
  • Կոնվենցիայի կից թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված (ազատ ընտրությունների իրավունք),
  • Կոնվենցիայի  7-րդ արձանագրության 2-րդ հոդված (քրեական գործերով գանգատարկման իրավունք) և
  • Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտումներ։

Մինչև 2008 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների դեպքերով  ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող թվով  99 վճիռներ, որոնցով

  • 7 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում,
  • 14 վճիռներով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք)  խախտում,
  • 23 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,
  • 43 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,
  • 2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի  (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում ,
  • 3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում (նշվածներից 1-ով Մեծ պալատը վերանայել է վճիռը՝ արձանագրելով, որ 9-րդ հոդվածի խախտում առկա չէ),
  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում,
  • 13 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք)  խախտում,
  • 8 վճռով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում,
  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի  (խտրականության արգելում) խախտում։
  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում) խախտում,
  • 18 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում,
  • 6 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի (քրեական գործերով գանգատարկման իրավունք) խախտում,
  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում։

2008 թվականի մայիս ամսից մինչև 2012 թվականը ներառյալ, մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքերով ՄԻԵԴ կայացրել է  խախտում արձանագրող թվով 31 վճիռներ, որոնցով

  • 1 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) խախտում,
  • 3 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում,
  • 12 վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում,
  • 2 վճռով արձանագրվել է 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում,
  • 2 վճռով արձանագրվել է 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտում,
  • 2 վճռով արձանագրվել է 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատության իրավունք) խախտում,
  • 1 վճռով արձանագրվել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատության իրավունք) խախտում,
  • 2 վճռով արձանագրվել է 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում,
  • 15 վճռով արձանագրվել է Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության) խախտում։

2016 թվականին մարդու իրավունքների խախտումների տեղի ունեցած դեպքով կայացված վճռով ՄԻԵԴ կայացրել է 1 վճիռ, որով արձանագրել է 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930