Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց. Արման Բաբաջանյանը պետք է հերքի Խոսրով Հարությունյանի հասցեին ասվածը

Հունիս 18,2021 13:54

Շուրջ երկու տարի քննվող Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատիվն  ու արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին  թիվ ԵԴ/14973/0219 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը հրապարակվեց:

Այս մասին տեղեկացնում է Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի՝ գնահատելով գործով ապացույցները բավարարել է հայցվոր Խոսրով Հարությունյանի պահանջը և «հաստատել այն փաստը, որ Արման Բաբաջանյանի կողմից 2019թ․ ապրիլի 18-ի ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հնչեցված արտահայտությունները  զրպարտություն են, ինչի համար Արման Բաբաջանյանը ոչ միայն պետք է հերքի դրանք, այլ նաև փոխհատուցի վնասները, այդ թվում և դատական ծախսերը»:

Հիշեցնենք՝ 2019-ի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել էր. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930