MPG/GALLUP Intertational կազմակերպությունը հրապարակել է նախընտրական հետազոտության 5-րդ փուլի արդյունքները:
Ո՞ր քաղաքական ուժի քարոզարշավին եք հանդիպել հարցին՝ հարցվածների 46,4 %-ը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, 40,9 %-ը՝ «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի քարոզարշավին հանդիպել է 13, 8 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին՝ 13,7 %-ը, «Լուսավոր Հայաստանի»՝ 7,9, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի մասին նշել է 6,5 %-ը , «Հանրապետություն կուսակցություն»՝ 5,5, ՀԱԿ՝ 4,2 %, ԱԺԲ՝ 3,5 %, «Մեր տունը Հայաստանն» է 2,3 %, 5165 Ազգային պահպանողական շարժում՝ 1,5 %, «Հայոց հայրենիք»՝ 1,3 %, «Արդար Հայաստան» 1 %, ՔՈ՝ 0,9, ՀԴԿ 0,6 %, իսկ 23,3 %-ը պատասխանել է, որ չի հանդիպել որեւէ քաղաքական ուժի քարոզարշավին:
Հետազոտության արդյունքներով՝ 46,2 %-ը հեռուստատեսությամբ է հանդիպել քարոզարշավին, 25,2 %-ը՝ ֆեյսբուքով, իսկ բակային, համայնքային հանդիպումներում` 20,5 %-ը: Էլեկտրոնային ԶԼՄ-ներում գովազդով քաղաքական ուժերի քարոզարշավին հանդիպել է՝ 8,8 %-ը:
Մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին հարցին՝ 51,1 %-ը պատասխանել է՝ միանշանակ մասնակցելու եմ, 11,4 %-ը՝ ավելի շուտ մասնակցելու եմ, 22,9 %-ը պատասխանել է, որ միանշանակ չի մասնակցելու, իսկ 13,8 %-ը՝ ավելի շուտ չի մասնակցելու: Միայն 0,7 %-ն է դժվարացել հարցին պատասխանել:
Կարդացեք նաև
Ըստ հետազոտության՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 28,7%-ը, ՔՊ-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը, ԲՀԿ-ի օգտին 5,4 %-ը, ԼՀԿ-ի օգտին՝ 5,2 %-ը: Հարցվածների 5,2 %-ը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 2,7 %-ն ասել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկելու:
Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով՝ հունիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում:HY-pre-election-survey-5nd-wave
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ