Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեր քաղաքական ուժը ընտրակաշառք չի՞ բաժանում». Վերելակում «Արդար Հայաստանի» թեկնածուին ակնարկել են, որ իրենց ձայնը գնի

Հունիս 18,2021 13:34

«Շատ ահավոր վիճակում ենք գտնվում: Գրեթե բոլոր կուսակցությունները իրար ամենաանպատիվ բառերն են շռայլում: Բոլորս անունները գիտենք՝ սկսած Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Նիկոլ Փաշինյանից: Իսկ մեր վարչապետի թեկնածուն միշտ ասում է, որ պետք է ընտրություն կատարել արդեն փտած ծառերի եւ նոր տնկիների միջեւ: Նոր տնկիները հնարավոր է ջրել, էտել, հասցնել այն աստիճանին, որը ժողովրդի համար կլինի ցանկալի»,- այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, լրագրող, գրող Լուսինե Ղազարյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց դժվար է բացատրել, որ իրենք այս կամ այն ուժի արբանյակը չեն. «Մենք այս պահին վերելակով բարձրանում էինք, վերելակի մեջ մի երիտասարդ էր, որն իմանալով, որ մենք մասնակցելու ենք մամուլի ասուլիսի, ասաց՝ ձեր քաղաքական ուժը ընտրակաշառք չի՞ բաժանում: Մարդկանց մեջ դա է արմատավորվել, հենց վերելակում սպասում են, որ դու պիտի իր ձայնը գնես, ամբողջ խնդիրը դա է»:

Ըստ Լուսինե Ղազարյանի, իրենց քաղաքական ուժը պետք է լինի խորհրդարանում, որ կերտի արդար Հայաստան, այլապես լճանալու ենք:

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանն ասաց, որ անհաշտ մթնոլորտում անգամ ընտանիքում հնարավոր չէ զարգացում ապրել: Հետեւաբար պետք է աշխատել՝ մթնոլորտը փոխելու, տնտեսությունը զարգացնելու համար:

Խոսելով հայ ռազմագերիների խնդրի մասին՝ Նորիկյանն ասաց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանը այս գործընթացում ոտնահարում է իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը. «Այստեղ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՌԴ-ի հեղինակության խնդիրն էր: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ստորագրած կողմերից Ադրբեջանը տապալում է, իսկ ՌԴ-ին չի հաջողվում հասնել այդ հայտարարության կետով ամրագրված հանձնառության ամբողջական իրագործմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930