Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սամվել Կարապետյանի, Արա Աբրահամյանի և Դավիթ Գալուստյանի նկատմամբ

Հունիս 18,2021 13:17

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի երեք հայ գործարարների նկատմամբ՝ նրանց դեմ հայտարարելով միջազգային հետախուզում՝ Հայաստան անօրինական ճանապարհով զենք տեղափոխելու մեղադրանքով:

Գլխավոր դատախազությունը քննությունն իրականացրել է լրատվամիջոցների և սոցցանցերի հրապարակումների հիման վրա:

Քննությունը պարզել է, թե իբր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալուստյանը, KOMEX-ի գլխավոր տնօրեն Արա Աբրահամյան և այլ անձիք «Հայաստանի ԶՈՒ-ին սպառազինությամբ, զինամթերքով, պայթուցիկ նյութերով և ռազմատեխնիկայով ապահովելու նպատակով … 2001-2021թթ. մաքսանենգ ճանապարհով սպառազինություն են մատակարարել Հայաստանին, իսկ այնտեղից՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարող շրջաններ»:

Բեռնափոխադրումներն իրականացվել են ուղևորատար ինքնաթիռներով, Հայաստանի ռազմաօդային ուժերի բեռնատար օդանավերով, ինչպես նաև Արա Աբրահամյանի կողմից ձեռք բերված բեռնատար օդանավով:

Դատախազությունը նշված անձանց խափանման միջոց է ընտրել կալանքը և միջազգային հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ: Դատախազությունը իրավական օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի համապատասխան պետական մարմիններին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930