«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ցավոք, չհաջողվեց քաղաքակիրթ բանավեճ ծավալել. «Դժբախտաբար, ֆավորիտները այն քաղաքական ուժերն էին, որոնք կառավարել ու կառավարում են Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում: Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է, թե այդ ի՞նչ կենսունակության մասին են խոսում իրենք, այդ ի՞նչ առաջիկա տարիներին արդյունավետ կառավարման մասին են խոսում, որ իրենք չեն իրականացրել իրենց կառավարման ժամանակահատվածում: Այդ ուժերն ունեին բոլոր հնարավորությունները իրենց կառավարման ժամանակահատվածում ստեղծելու այնպիսի Հայաստան, որ դրա հետեւանքով մենք այսպիսի կրիտիկական ծանր իրավիճակի մեջ չհայտնվեինք»:
Նորիկյանն ասաց, որ հանրության բարոյահոգեբանական մթնոլորտն էլ լավը չէ, մարդիկ ապագայի նկատմամբ տագնապ ունեն:
Նորիկյանն ակնկալում է, որ դիտորդները, վստահված անձինք կապահովեն գործընթացի օրինականությունը ու յուրաքանչյուր քվեն տեղ կհասնի. «Եթե կլինեն ուժեր, անհատներ, որոնք կփորձեն գեներացնել այնպիսի ոչ օրինական գործընթաց, որը բռնության, տարբեր ազդեցությունների միջոցով փորձ կանեն իշխանությունը զավթել, կհամարեմ, որ դա մեր պետականության համար կլինի ամենավտանգավոր ու մահացու հարվածը»:
Թեկնածուն հորդորեց լայնախոհություն դրսեւորել ու արդար Հայաստան կառուցել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ