«ՀԱԿ-ը կրկնել է մեր տեքստը։ Մենք այդ տեքստն ասել ենք մոտ 20 օր առաջ։ Զարմանում եմ, որ հարցնում եք»,-Երեւանում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե կոալիցիա կազմելու մասին կմտածեն այն դեպքում, երբ խորհրդարան Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնելու դեպքում վերջիններիցս որեւէ մեկը մեծամասնություն չի ունենա, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Բայց ՀԱԿ-ը չի խոսում ազգային համերաշխության կառավարությունից, այլ ուղղակի ասում է, որ այդ երկուսը չպետք է լինեն։ Ի տարբերություն իրենց՝ մենք ասում ենք, որ այդ երկուսը չպետք է լինեն, բայց եւ ազգային համաձայնության կառավարություն պետք է ձեւավորվի։ Բոլորի կոնսենսուսով կարելի է կառավարիչ նշանակել՝ ապաքաղաքական մարդու։ Միայն այդ մոտեցումը կթուլացնի թեժացած կրքերը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
«Եթե որեւէ բեւեռից ընտրվի վարչապետ, մյուս բեւեռը շարունակելու է անհաշտ պայքարը վերջինիս դեմ։ Հետեւաբար, բոլոր նախկին ղեկավարները պետք է գնան թոշակի, մեզ խորհուրդներ տան, մենք էլ հարգանքով կլսենք։ Պետք է թողնեն այս երկիրն ապրի»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ