«Ազատագրում» շարժման առաջնորդներ Միքայել Բադալյանն ու Սամվել Հակոբյանը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Խոսելով ադրբեջանցիների՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելուց հետո և Հայաստանի իշխանությունների անգործության հետևանքով առաջացած իրավիճակի մասին՝ Միքայել Բադալյանը նշեց. «Այսպես այլևս շարունակվել չի կարող։ Հայաստանին պետք են փոփոխություններ։ Հայաստանին պետք են նոր քաղաքական ուժեր, որոնք կկառուցեն ամուր, ուժեղ, առողջ և ամենակարևորը՝ անվտանգ Հայաստան»:
Սամվել Հակոբյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին մասնակցել ընտրություններին և ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ դա հանգեցնելու է պետության կործանմանը։ «Կա միայն մեկ ռեալ ուժ, որը կարող է փրկել երկիրը, որը կապահովի երկրի թե՛ անվտանգությունը, թե՛ տնտեսությունը, և ամենակարևորը՝ ետ կբերի մեր արժանապատվությունը։ Ընտրե՛ք 24-րդ համարը՝ «Հայաստան» դաշինքը։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար, մեզ պետք է մարդ, ով ունի հաղթանակի փորձ», – ասաց Հակոբյանը։
Շարժման առաջնորդները նշեցին, որ սատարում են «Հայաստան» դաշինքին, և կոչ անում քաղաքացիներին քվեարկել այդ ուժի օգտին։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն