Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չեն կարող ասել՝ զորք հանի ժողովրդի դեմ»․ Սամվել Բաբայան

Հունիս 18,2021 12:38

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը երեկ Կապանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում նման վիճակ լինելու միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է։

«Նա Տեղցի է, զանգեզուրցի եք: Կարող է վիրավորվեք, բայց Սերժ Սարգսյանն է մեղավոր Հայաստանի նման վիճակի համար, ինչի առաջ մենք կանգնել եք։ Էդ մարդն է անգրագետ գեներալներին նշանակել, որի պատճառով Հայաստանը 20 տարի է, թեւերը ձգում է։ Ինքը շատ լավ գիտակցել է, որ այդ մարդիկ չեն կարող պատերազմ ղեկավարել»,–ասաց Սամվել Բաբայանը։ Ըստ նրա, ով իրենց չէր ենթարկվում՝ հեռացնում էին։

«Ինձ չեն կարող ասել՝ զորք հանի ժողովրդի դեմ, ինձ չեն կարող լկտի հրամաններ տան։ Պատճառը այն է, որ զինվորը ժամանակին թաց վրանում քնում էր, Հայաստանի նախագահի հետ կռվում էի, որ նորմալ վրաններ տան»,–ասաց Սամվել Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930