«ԾԱՆԻՐ ԶՔԵԶ», ԵԹԷ ՈՒԺՆ ՈՒՆԵՍ,
ԿԱՄ
ԱՐԹՆԱՑԻ՛Ր ԵՒ ԱՐԹՆԱՑՐՈ՛Ւ ԺՈՂՈՎՐԴԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ
Ե՞րբ է մտաւորականութիւնը ստանձնում ժողովրդին առաջնորդելու իրաւունքը:
– Երբ զգում է, որ ժողովուրդը սահմանագիծ է հատում։ Հատո՞ւմ է։ Այո՛։
– Երբ գիտակցում է իր խօսքի ուժը, բայց եւ տարերքի վտանգը։
– Երբ վիճարկում է ժողովրդի իմաստնութիւնը՝ վախենալով նրա իսկ տատամսումներից։
– Երբ գիտակցում է ժողովրդի ծանրութեան բեռը, որ ծանր է նստում «յիշողութեան» թեթեւութիւնից։
– Երբ գիտակցում է, որ ինքը հաւաքական պատասխանատուութիւն ունի, սակայն գլխապատառ վազում է հայրենասիրութեան «փրկարար» դռների մօտ:
– Երբ վերականգնել է փորձում ժողովրդի հաւաքական յիշողութիւնը, որը սասանուած է 1998-ից ի վեր:
– Երբ չարի դիմակները մէկից շատ են, իսկ ինքը փորձարկել է դրանք իր արեան եւ մաշկի վրայ:
– Երբ ապրել է ինքը ու ապրեցրել դարերի փորձով:
– Երբ մտաւորականութիւնը պիտի արթնացնի ժողովրդին, բայց դրա համար, նախ, պիտի ինքը արթնանայ եւ …
– Երբ պիտի փորձի վերարժեւորել բարեկամների եւ թշնամիների իսկութիւնը, որոնք իրար հետ խնճոյքի նստելու իրաւունք չունեն հայկական սեղանների մօտ։
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ