Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե՝ անձնական բարեկեցության

Հունիս 18,2021 11:42

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Առանց չափազանցնելու հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար❗️
Իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցությունը դրանցում, բայց ունենք այն, ինչ ունենք:

Անչափ կարևոր է այդ ընտրություններին մեր բոլորիս մասնակցությունը և ճիշտ ընտրությունը:

Հորդորս/խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել/չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով:
Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության (հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:

Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին:

Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց

🔴կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է:
🔴Տվյալ անձը միայն ատելություն, ավերում, կործանում և չարիք է տարածում:
🔴Նա չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը
🔴Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով
🔴Չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին
🔴Նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էթիկետն ու վարվելակերպը, ունի ուղղակի ամոթալի պահվածք…
🔴Նա ԿՈՐԾԱՆԵԼ Է ԱՐՑԱԽԸ❗️

Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Անձը, որն առանց ամաչելու հոխորտում է իր հայրենակիցների ամենատարբեր շրջանակների վրա, իսկ թշնամուն միայն գովում, չի կարող լինել մեր պետության առաջնորդ: Պատճառներն իրականում բազմաթիվ են և այնքան ակնհայտ…

Բացառեք նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Արամ Զ․ Սարգսյան, ՔՈ և այլն։

Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների:

Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն:

Աստված մեզ պահապան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930