Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է «Զարթոնք»-ի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի և ՔՊ-ի, սակայն նշել, որ ԿԸՀ-ն կրում է պարտականություն այդպիսի խախտումները վերացնելու հարցում. Արա Զոհրաբյան

Հունիս 18,2021 12:06

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ (1) իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը, և (2) ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:

Թեև վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել՝

1.«Դատարանն արձանագրում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ցանկացած կոնտեքստով, անձնավորված կամ անորոշ թվով անձանց ուղղված, որոշակի կամ անորոշ ձևակերպմամբ վերը շարադրված մտքերը պարունակող արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք, հետևաբար սույն վարչական գործով հայցվորի փաստարկներն առ այն, որ երրորդ անձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից վերը նշված տեսաձայնագրություններում հնչեցված արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիքներ, հիմնավոր են, ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված գործիքակազմի կիրառման տեսանկյունից առաջադրված նախապայմանը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը, սույն դեպքում առկա է:» (մեջբերման ավարտ).

2.Դատարանը գտել է նաև, որ այդ խախտումները շարունակական են.

3.Դատարանը գտել է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է նախընտրական քարոզչության գործընթացի նկատմամբ և այդ կոնվենցիայի խախտումը հանգեցնում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի կիրառմանը.

4.Դատարանը գտել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրում է պարտականություն այդպիսի խախտումները վերացնելու հարցում՝ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:

Հ.Գ.1. Դատարանը հայցը մերժել էր, ըստ էության, պատճառաբանելով, որ այդ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքների վրա չի հիմնավորվել, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը ԿԸՀ-ին օժտել է խախտումները կանխելու նախազգուշացում կիրառելու, ինչպես նաև իրավասու մարմիններին դիմելու գործիքակազմով:

Հ.Գ.2. Քիչ հետո դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պարտականությունը կատարելու հարցով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930