Նաիրա Զոհրաբյանին հարցրինք․ եթե Ռոբերտ Քոչարյանը մուրճը ձեռքին քարոզարշավ աներ, ի՞նչ կլիներ։ «Ուրեմն՝ բոլոր սաքունցները, բոլոր իոաննիսյանները դարի փերֆորմանսն էին արել՝ «Ես չագուճ եմ» վերնագրով, հագել էին մայկաներ՝ մուրճի պատկերով, դիմել էին բոլոր կազմակերպություններին»,-արձանագրեց նա։
Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Դանիել Իոաննիսյանը հավատացնում է՝ այն նույն եռանդով, որով փնտրում էին նախորդ իշխանությունների խախտումները, նույնկերպ փնտրում են ներկաների խախտումները, բայց չեն գտնում։ «Այս իշխանությունների խախտումները բացահայտելու համար մենք մի քանի հատուկ՝ գաղտնի օպերացիա ենք արել, բայց առայժմ լուրջ բացահայտումներ չեն եղել»,- ասաց նա։
Գաղտնի օպերացիա ասելով՝ նկատի ունի, որ ՀՀԿ շտաբի անունից 2017 թվականին զանգահարել էին Երեւանի 114 դպրոցների տնօրեններին եւ գաղտնի ձայնագրել նրանց։
Անուշ Դաշտենց
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում