Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. Որպես Փաստաբանների պալատի նախագահ՝ երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի չհասցնեին. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2021 10:36

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, որը նաեւ Փաստաբանների պալատի նախագահն է, նշում է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:

– Փաստաբանների պալատը համարվում է անկախ մարմին, սակայն Դուք՝ որպես պալատի նախագահ, առաջադրվել եք վարչապետի թեկնածու, կուսակցության ներկայացուցիչների մեջ էլ շատ են փաստաբանները: Նման պայմաններում ճի՞շտ եք համարում քաղաքականությամբ զբաղվելը: Լիազորությունները վայր դնելու մտադրություն ունե՞ք:

– Փաստաբանների պալատն ապաքաղաքական է ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին: Որպես քաղաքացի, փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ՝ երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի չհասցնեին: Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոմֆորտ զոնայից դուրս գալ եւ մտնել մի միջավայր, որն այսօրվա իշխանությունը ցածրաճաշակ հարթակ է դարձրել:

– Նախընտրական պայքարում աննախադեպ թվով (26) կուսակցությունների մասնակցությունը ավելի շատ չի՞ խճճում ժողովրդին ընտրություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ քաղաքացիները պետք է ձեզ ընտրեն:

– Միանշանակ, այս քանակի կուսակցությունները մեր փոքր երկրի համար իրոք խճճող են: Իմ կարծիքով՝ քանակը պայմանավորված է նաև ստեղծված հետպատերազմական վիճակով: Ինչու պետք է մեզ ընտրեն, հարցի պատասխանը սա է. «Զարթոնքը» չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930