Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բորիս Ավագյան. «Մենք կկարողանայինք այս քարտեզի դիմաց վերադարձնել բոլոր մեր գերեվարվածներին». «Հրապարակ»

Հունիս 18,2021 10:12

Գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր էր 15 գերու փոխարեն ավելին բերել, եւ եթե կարող էին Ակնայի ականապատման քարտեզի դիմաց հունիսին 15 գերի բերել, ինչո՞ւ դա ավելի վաղ չէին անում։

Ավագյանը, ով շատ մտերիմ է ռուս խաղաղապահների գնդի հրամանատար Մուրադովի հետ, նախ ասաց, որ բանակցությունները վարել են անփույթ, որովհետեւ այդ քարտեզի դիմաց ռուսական կողմը պատրաստ էր վերադարձնել բոլոր գերիներին։ Ապա հիշեցրեց, որ Շիրակի մարզից 62 քաղաքացի կա գերեվարված, խոսքը Խծաբերդից գերեվարվածների մասին է, ուստի ինքը կարծում է, որ այս քարտեզի դիմաց անհրաժեշտ էր ստանալ բոլոր շիրակցի գերիներին, որոնք գտնվում էին այդ ցուցակում։

«Մենք տեսնում ենք, որ նրանց նկատմամբ այսօր Բաքվի դատարանում բեմականացված դատավարություն է տեղի ունենում, եւ ես ցավում եմ, որ շիրակցիներից ոչ մեկը չվերադարձավ այս 15 գերիների հետ, եւ հուսով եմ՝ մոտակա ժամանակ մենք կկարողանանք շիրակցիներին վերադարձնել»,- ասաց Բորիս Ավագյանը։

– Ինչո՞վ կարելի է բացատրել հենց 15 գերու վերադարձը՝ ոչ ավել կամ պակաս։

– Ես չգիտեմ՝ ինչով, բայց ամենազարմանալին, որ այդ 15-ի մեջ ոչ մի շիրակցի չի ներառվել։

– Իսկ գերիների ընդհանուր թիվը մեզ հայտնի՞ է, պաշտոնական որեւէ տեղեկատվություն ունե՞նք այդ մասով։

– Մենք պաշտոնական տեղեկություններ ունենք, հաստատված թիվ ունենք, եւ ես համոզված եմ, որ մենք կկարողանայինք այս քարտեզի դիմաց վերադարձնել բոլոր մեր գերեվարվածներին։ Ես հուսով եմ, որ մենք պետք է մոտ ժամանակներս ունենանք դրական նորություններ մեր շիրակցի գերեվարված տղաների վերաբերյալ, որովհետեւ ես գիտեմ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն իր բոլոր ջանքերն ու ժամանակը ծախսում է նրա վրա, որ վերադարձնի տղաներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք տվեցինք ականապատման քարտեզը, բայց չվերադարձան մեր տղաները, որոնք Շիրակի ցուցակում էին։

– Մենք հիմա քանի՞ գերի ունենք՝ ըստ պաշտոնական տվյալների։

– Պաշտոնական տվյալները պետք է ստուգել, թե 15 գերիների վերադարձից հետո քանիսն են մնացել, բայց շիրակցիներից 62-ն են գերեվարվել, վերադարձել են 8-ը, մնացել է 54 շիրակցի գերի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930