Նախընտրական պայքարն այսօր ավարտվում է, եւ ես ուզում եմ կիսել իմ զուտ անձնական տպավորությունները՝ ինչպես միշտ, չհավակնելով որեւէ մեկին ուղղության կամ դաս տալուն:
Նախ՝ ինձ թվում է, որ քարոզարշավի սկանդալային բնույթը մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրությունների նշանակման հարցում ցուցաբերվել է ավելորդ շտապողականություն, ինչպես նաեւ նրանով, որ այս ամիսների ընթացքում պետության ղեկը մնաց Փաշինյանի ձեռքում: Պարզ է, որ այդ երկու հանգամանքներն իշխանության համար վերարտադրվելու հնարավորություն են ստեղծում, իսկ փողոցային ակցիաներ իրականացնող ընդդիմությունը չկարողացավ, բավականաչափ ռեսուրս չունեցավ՝ այլ սցենար պարտադրելու:
Այս պայմաններում, իշխանություն ունեցող եւ գործը խայտառակ ձեւով տապալած պոպուլիստը, որը կորցրել է 2018 թվականի իր «որակյալ» ընտրազանգվածը, բայց շարունակում է վայելել «շինելու» եւ «կզցնելու» բազմահազար կողմնակիցների աջակցությունը, չի կարող աշխատել այլ կերպ, քան այդ ընտրազանգվածը հավաքագրելով եւ գրգռելով: (Գումարած, իհարկե, վարչական ռեսուրսը եւ «ձեռքի տակ ունեցած» մեծահարուստների հնարավորությունները):
Նույն պայմաններում նրա գլխավոր մրցակիցը կարող է լինել միայն երկրորդ նախագահը, որը թաղված է բազմաթիվ մեղքերի մեջ, բայց ունի հսկայական նյութական եւ կազմակերպչական միջոցներ. նա իր կոշտ հռետորաբանությամբ գրավում է բազմաշերտ լսարանին՝ սկսած նրանցից, ովքեր ուզում են ռեւանշի հասնել 2018-ի քաղաքական պարտության համար, վերջացրած նրանցով, ովքեր հասկանում են, որ Փաշինյանից ազատվելու միակ միջոցը Քոչարյանին սատարելն է:
Կարդացեք նաև
Այս իրավիճակում ինձ բացարձակապես չի տպավորում, թե ով որքան մարդ է «բերման ենթարկում» հանրահավաքների: Պարզ է, որ հիմնական թեկնածուներն իրար ահաբեկում են «ժողովրդով», «լայն զանգվածներով» եւ այդ զանգվածների առաջ արտասանած սպառնալիքներով: Ինձ համար քանակը որեւէ նշանակություն չունի. եթե անգամ 2,5 միլիոն մարդ ձայն տա Քոչարյանին կամ Փաշինյանին (ի դեպ, իրականում մենք այդքան ընտրող չունենք, ընտրացուցակներն ակնհայտորեն ուռճացված են), ապա ես, միեւնույն է, վստահ կլինեմ, որ այդ 2,5 միլիոնը սխալվում է, մոլորության մեջ է:
Մերժելով այս երկու թեկնածուներին՝ շատերն այլընտրանք են փնտրում: Ես էլ՝ նրանց թվում: Բայց այս անգամ ես վառ արտահայտած նախասիրություններ չունեմ: Շատերը ճշգրտորեն ներկայացնում են այսօրվա դառը իրականությունը՝ դա ես էլ եմ կարող անել: Բայց քաղաքական գործիչը, քաղաքական ուժը տարբերվում է լրագրողից, հրապարակախոսից, վերլուծաբանից նրանով, որ նա ունի ապագայի տեսլական, այնպիսի մի ծրագիր, որը մեզ՝ ընտրողներիս, իրատեսական, իրագործելի կթվա: Եթե ամեն ինչ կորած է եւ ոչ մի բան հնարավոր չէ անել, ապա ի՞նչ իմաստ կա մտնելու քաղաքական, նախընտրական պայքարի մեջ:
Այնպես որ, այո՝ ես գնալու եմ ընտրությունների (չգնալը սխալ է) եւ ընտրելու եմ որեւէ կուսակցություն կամ դաշինք, բացի երկուսից: Որին՝ դեռ չեմ որոշել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ ընտրությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի և դաշինքների քարոզարշավը, հիմնականում, կառուցված է միմյանց քննադատելու, «հների» և «նորերի» բազմաթիվ սխալների, բացթողումների, իշխանական լծակները ոչ ճիշտ օգտագործելու, իրենց նեղ անձնական նպատակներին օգտագործելու համար։ Ցավոք, քիչ են այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են, միասնաբար, 44-օրյա պատերազմի հետևանքները վեր հանելու, մեր պետության վրա կախված անվտանգության մարտահրավերները վերլուծելու և հաղթահարելու իրատեսական լուծումների մասին մտորելու, խորհրդակցելու, այդ լրջագույն հարցերի համար մշակելու հստակ և հիմնավորված ծրագրեր։
Մենք, հատկապես այս ընտրություններին, մեծ լրջությամբ և խոհեմությամբ պետք է մոտենանք։ Ձևավորենք այնպիսի Ազգային Ժողով, որը կառաջնորդի ոչ միայն փրկելու մեր ազգին և պետությանը վերահաս վտանգներից, այլև վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը, ունենալ զարգացած հասարակութուն և տնտեսություն, կանխատեսելի ապագա։ Քաղաքական ուժերի, միավորումների մոտեցումներից, ձգտումներից և ցանկություններից անկախ, ինքներս պետք է կողմնորոշվենք, թե նրանցից ովքեր կարող են մեզ տանել վերը նշված խնդիրների լուծման, ընտրություն կատարել ոչ թե անձնական նկրտումներից և շահերից, այլ ազգային – պետական մտածողությամբ։ Եթե մենք կերտենք զարգացած, ուժեղ, հարուստ ու ապագա ունեցող պետություն, կունենանք արժանապատիվ կյանք մեր երկրում։
Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարելու և կունենանք մեր ժամանակներին համահունչ Հայաստան, կլուծվեն Արցախի, պետական անվտանգության, ազգային կենսական հարցերը։
Սուրեն Տոնոյան
Ես էլ գնալու եմ ընտրության, ընտրելու եմ որևէ կուսակցություն կամ դաշինք, որը որևէ կապ չի ունեցել և չունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ասոցացվող ուժերի հետ:
;
2002 թուին, ֆրանսա նախագահական ընտրութիւններուն երկրորդ փուլին մնացին “գոռումբացուած” Շիրաքը եւ ծայրահեղ գիժ Լըփէնը։
ֆրանսացիները չվարանեցան եւ նոյնիսկ ամէնէ երդուեալ հակաշիրաքները իրեն ձայն տուին։ ինչու՞. որովհետեւ պետութիւնը վտանքի տակ էր եւ աւելորդ պակաս մտաւորական հաշիւներու, բարդոյթներու ժամանակը չէր։
անշուշտ ինծի կրնաք հակադարձել՝ թէ այս կամ այն դէմքը ձեր կարծիքով միւսէն աւելի պետութեան սպառնալիք է. ինչին ես կը պատասխանեմ՝ այդ կախեալ է ձեր առաջնահերթութիւններէն եւ հայաստանի ձեր տեսլականէն։
ինծի համար օրինակ յստակ է որ թալանը փտածութիւնը եւ այլն սերունդներով բարելաւելը եւ մաքրելը կարելի է, մինչ դեռ արցախը ետ բերելը՝ անհամեմատ աւելի դժուար. իմ այս առաջնահերթութիւններով դիւրին է մնացեալը եզրակացնել։
Mr. Abrahamyan, I think the alternative political force that you are searching for is the ANC (HAK in Armenian). It is clear that ANC will not win, but its presence in parliament will have a healthy impact.
ՀԱԿ
Հանրապետության բնակչության 999 %-ը դժբախտ է` չեն կողմնորոշվում ում քամակը մտնեն:
Սկսվել է ոչխարահոտ պերճաղիճների մասնագիտական ճգնաժամը:
Մեր քաղաքական մանկապարտեզում մանկապարտեզի երեխաները ընտրեցին մանկապարտեզի ադմինիստրացիայի ձյաձյաներին, իսկ իրականում դրանով պետք է զբաղվեին ոչ թե երեխաները, այլ երեխաների ծնողները՝ մարդիկ, ովքեր վայելում են երեխաների միանշանակ հեղինակությունը, ստացվում է, էս երեխաները անծնող են, սա պարզվում է հեչ էլ մանկապարտեզ չի, այլ անծնող երեխաների որբանոց եւ ամեն շուն շանգյալ դառնում է որբանոցի ադմինիստրացիա: Սովետի լավ բաներից էր, օրինակ, երբ հարուստ հիմնարկները շեֆություն էին վերցնում մանկապարտեզների ու դպրոցների վրա եւ օգնում նյութապես, միգուցե նաեւ դաստիարակչական նպատակներով: Միգուցե մեր զարգացած մեծահարուստներն էլ մշակույթի ու գիտության մեծերի հետ ձեռք ձեռքի տված շեֆություն վերցնեն էս մեր շատ սիրելի որբերի նկատմամբ եւ դառնան նրանց ծնողը: Ավելի ճիշտ, նրանք չգիտեն, որ հենց իրենք են ժողովրդի ծնողները եւ դրա պատճառով է, որ այս ծնողներն իրենց ծնողական պարտականությունը շատ վատ են կատարում:
Ոսկի քսակի, ոսկի ուղեղի, ոսկի հոգու ու ոսկի բազկի ախպերությունը կդառնա մեր ազգի սիրող, դաստիարակող, կրթող, պահանջող ու պաշտպանող ծնողը: