Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճի՞շտ էին, թե՞ սխալ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»

Հունիս 18,2021 14:30

«Շատ ավելի պարզորոշ դարձավ, որ Ղարաբաղի հարցը դադարել է Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը լինելուց եւ վերաճել է խնդիրների խնդիրը լինելու կարգավիճակի: Եվ դա նշանակում է, որ որեւէ հարց կամ խնդիր, որը օգտակար կարող է լինել հայության որեւէ հատվածի, որեւէ սոցիալական խմբի, որեւէ անհատի, սակայն նա կարող է վնասել խնդիրներից խնդրին, ապա այն չի կարող բարձրացվել պետության առաջնահերթությունների շարք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ էին, թե՞ սխալ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականից, երբ իշխանության վերնախավում ձեւավորվեց ղարաբայան հարցի կարգավորման երկու տարբերակ:

«Մեկ անգամ եւս ձեւակերպենք հայության ճակատագիրը որոշող այս երկու տարբերակները`

1. Լեւոն Տեր-Պետրոսյանի տարբերակ.
Պետք է գնալ Ղարաբաղի հարցի հրատապ կարգավորման, որովհետեւ այն թույլ չի տալիս Հայաստանի զարգացումը, ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի, եւ կարգավորման հետաձգումը մեզ կանգնեցնելու է անելանելի վիճակի առաջ եւ այն, ինչ կարող ենք ունենալ այսօր` վաղը դա չենք ունենա:

2. Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերակ.
Երկիրը կարելի է շատ ավելի լավ կառավարել, դրա համար կան բավականին շատ չօգտագործված ռեսուրսներ եւ այդ դեպքում Հայաստանի զարգացումը կարելի է ապահովել նաեւ շրջափակման պայմաններում եւ ժամանակը կաշխատի հօգուտ մեզ:

Այստեղ, իհարկե, բանը այն չէ, թե որ տարբերակն է լավը եւ որը վատը: Իհարկե, երկրորդը շատ ու շատ ավելի լավ է: Բայց արդյո՞ք հնարավոր է իրականացնել այն, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ է սպասում մեզ: Նրա իրականացումը, անշուշտ, Հայաստանի համար, ապահովում է շահեկան վիճակ` գնալ իրական փոխզիջումների եւ ստանալ արժանապատիվ լուծում եւ տեւական խաղաղություն:

1998թ. եւ 1999թ. նախագահական եւ ԱԺ ընտրություններով Հայաստանը ընտրեց երկրորդ տարբերակը: Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դարձան այն հիմնական պատասխանատու անձերը, որոնք պատասխանատվություն էին կրելու Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ազգի առաջ այս տարբերակի բարեհաջող իրականացման համար, քանզի տարբերակի տապալման դեպքում երկիրը, իսկապես, կանգնելու էր այն անելանելի իրավիճակի առաջ, ինչի մասին խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ինչ ապացուցեց ժամանակը` ճի՞շտ էին, թե՞ սխալ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ՝ կարդացեք «Առավոտի» 18.06.2021-ի համարում՝ «Դիմակայության հայկական պատ» հոդվածաշարի 6-րդ հրապարակման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930