Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Մենք կարեւորում ենք, որ լեռնամագլցումը որպես մարզաձեւ արագորեն զարգանում է աշխարհում»

Հունիս 17,2021 23:59

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր փրկարարների եւ արկածային տուրիզմի սիրահարների համար շահագործեց արհեստական ժայռապատ, ինչը թիմային երկար ու ծավալուն աշխատանքի արդյունք է: Մագլցելը հասանելի է լինելու փրկարարների, արկածային տուրիզմի սիրահարների, ինչպես նաեւ երեխաների համար:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի խոսքով. «Ինստիտուտում փրկարարական գործի մասնագիտությունը ամենապահանջվածներից է: Փրկարարի որակավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատել հանրակրթական դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այլեւ աշխատանքի անցնել ԱԻՆ-ում եւ այլ ծառայություններում: Այս մարզաձեւում կրթական որակը բարելավելու համար շատ կարեւոր են ինչպես փորձնական, այնպես էլ գործնական մարզումները, ինչից մենք զրկված էինք մինչեւ հիմա եւ օգտվում էինք մեր գործընկերների, այդ թվում՝ ԱԻՆ ակադեմիայի, նախարարության բացօթյա բազաներից ու պայմաններից: Ինստիտուտում նույնպես այդպիսի հնարավորություն ստեղծելու ցանկությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ այդպես մեր ուսանողները նաեւ ձմռան ամիսներին մարզվելու հնարավորություն կստանան:

Մենք կարեւորում ենք, որ լեռնամագլցումը որպես մարզաձեւ արագորեն զարգանում է աշխարհում: Եվ այս առումով արհեստական պատի առկայությունը հնարավորություն կտա նաեւ մեր ինստիտուտում կազմակերպել միջբուհական մրցումներ, մանկապատանեկան միջոցառումներ»:

Դավիթ Խիթարյանը նշեց, որ ժայռամագլցման արհեստական պատից օգտվելը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, կգործի գնային ճկուն քաղաքականություն, իսկ սոցիալական որոշ խավերի դրանից անվճար օգտվելու հնարավորություն կընձեռվի: «Այսօր հուշագիր ենք ստորագրելու ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հետ, որը մեր մոտ կկազմակերպի իր մանկապատանեկան խմբերի մարզումները: Սա դեռ մեծ ճանապարհի սկիզբն է: Հետագայում պլանավորել ենք հնարավորությունները մեծացնել»,-ասաց ռեկտորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930