ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 17-ի ՔՊ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 21 100 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։