Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 19:00-ից Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:33֊ի դրությամբ Ազատության հրապարակում է գտնվել մոտ 4600 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հարկ է նշել, որ հաշվարկում ներառված չեն ծառերի տակ արևից պատսպարված քաղաքացիները, որոնք չեն երևում դրոնով արված աերոլուսանկարում:
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
ամբողջ երկիրը գոյաբանական պահեր կ’ապրի, իսկ դուք կը շարունակէք այս անխելք թիւերը տարածել։
միթէ լրագրողին գործը նաեւ լուսաբանել չէ՞։ թէ իրեն ղրկուած ամէն յիմարութիւն արտատպել է։
Հարգելի Հայկ, մենք նաեւ լուսաբանել ենք ԲՀԿ-ի հանրահավաքը, ավելի ուշադիր հետեւեք մեր լրահոսին: 🙂
յարգելի էմմա
իմ խօսքս աւելի լայն երեւոյթին մասին է։ ինչու՞ առավոտը կը յամառի ուրիշին անխելքութիւնը ընդունիլ եւ այս անիմաստ տեղեկատուութիւնը ամէն անքամ կուրօրէն վերարտադրել։
որեւէ վիճակագրագէտի կամ մաթեմաթիկոսի գործ տուէք առավոտ գայ բացատրէ թէ ինչու այսպիսի թիւեր ոչ մէկ իմաստ չունին։
իսկ եթէ այս տեղեկատուութիւնը ծանուցում է, այսինքն փողի դիմաց է՝ հալալ, ըսելիք չունիմ, միայն բացատրեցէք, թէ ոչ յոյսս պիտի կտրի։