Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիի հռչակագրի համաձայն Թուրքիան ռազմաբազաներ կտեղակայի Ադրբեջանի տարածքում:
Էրդողանը ժամկետներ չի նշել, բայց ընդգծել է, որ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է այդ թեմայով խորհրդակցություն անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այլ մանրամասներ Էրդողանը չի հայտնել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ