«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանրապետության հրապարակում այսօր քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքն է անում:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, որոնք 20 տարի շարունակ զբաղվել են ժողովրդին կեղեքելով, փորձում են գալ իշխանության ոչ թե ծառայելու, այլ՝ ծառայեցնելու:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց, որ աղմուկի մեջ դժվար է հասկանալ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ով է սրտացավ երկրի համար ու ով է մտածում իր ունեցվածքի մասին. «Մենք, իհարկե, անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ առանց հիմնավորումների ոմանց կարելի է մեզ մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք չենք գործել»:
Ըստ Մակունցի, իրենց չեն ներում, որ քաղաքացիների կողքին են կանգնել. «Մեզ չեն ներում փողը կուռք չդարձնելու համար, չեն ներում, որ չենք դարձել իրենց նման»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ