Հայ արտադրողները Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագրի շրջանակում 2043թ.-ից կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից և շուկաները չկորցնելու համար նոր անվանում են մտածում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«2017թ-ին ստորագրված Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիրը ենթադրում է 2043թ-ից հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից՝ այդ տեսակի արտադրանքի արտահանման դեպքում… Ըստ այդմ, մինչև 2043թ-ը հայ արտադրողները կվարեն համապատասխան մարկետինգային ռազմավարություն, իսկ կառավարությունը նրանց այդ հարցում կօգնի և կօժանդակի»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ 2032թ-ից «կոնյակ» բառի օգտագործումը կարգելվի նաև Հայաստանի ներքին շուկայի համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ