Ռուսաստանը փաստում է, որ վերջին շաբաթներին լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին հաջողվել է թուլացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած բանավեճում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին շաբաթներին, ընդհանուր առմամբ հաջողվել է թուլացնել լարվածությունը: Սահմանային վեճը կարգավորելու ուղղությամբ համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացմանը:
«Բաքվի ու Երևանի հետ սերտ գործակցություն է ձևավորվել արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և սահմանային ծառայության գծով,- ասել է նա: -Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի, և հետո արդեն դեմարկացիայի աշխատանքների շուտափույթ մեկնարկը: Մենք վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ