Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տա, որ թուրքական կապիտալը գա մեր երկիր եւ մենք դառնանք թուրքահպատակ». Միքայել Մելքումյան

Հունիս 17,2021 20:02

«Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները հայրենիք ունենալ-չունենալու ընտրություններ են: Մենք բոլորս պիտի քվեարկենք «Բարգավաճ Հայաստան» ունենալու օգտին»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ-ն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն ՌԴ-ի հետ ուս-ուսի տված պետք է ապահովի ՀՀ սահմանների անվտանգությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն այլընտրանք չեն տեսնում:

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն եղել է հանրապետության տասը մարզերում, քարոզչական խմբերը շրջել են բոլոր համայնքներով. «Բոլոր համայնքներում, մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, տեսել ենք վախ, անհանգստություն`իրենց եւ իրենց երեխաների ճակատագրի հետ կապված: ԲՀԿ-ն ասում է`մեզ տալով ձեր քվեն, ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, ՀՀ-ն լինելու է հզոր, զարգացող եւ բարեկեցիկ պետություն»: Իվետա Տոնոյանի գնահատմամբ, միայն ԲՀԿ-ն է իր քարոզչությունն իրականացրել գաղափարական հարթությունում, ծրագրային դրույթներով: Իվետա Տոնոյանը մեջբերեց Գագիկ Ծառուկյանին. «Եկել է մեր ժամանակը»: Իվետա Տոնոյանի գնահատմամբ, ԲՀԿ-ն երբեք պոպուլիստական խոստումներ չի տվել եւ միշտ կատարել է իր խոստումները, նաեւ`իրենք ոչ սեւ են, ոչ սպիտակ, իրենք մերժում են հասարակության բաժանումը:

ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Միքայել Մելքումյանն էլ համարում է, որ հիմա Հայաստանը ղեկավարելու ԲՀԿ-ի հերթն է, քանզի ընտրապայքարին մասնակցող մնացյալ ուժերն արդեն կառավարել են եւ տապալվել: Ինքը վստահ է`Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն գնում են հաղթելու:

«Ինչ-որ քաղաքական գործիչների, նախաձների, անունները չեմ տալիս`դուք գիտեք, հանգիստ չի տալիս Ծառուկյանի հեղինակությունը: Ծառուկյանը էս գործի մեջ ներդրել է իր հեղինակությունը, նա միլիարդներ է բերելու Հայաստան»,- ասաց Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին`սոցիալական բնույթ ունեցող մինչեւ երեք միլիոն վարկերը ներելու ԲՀԿ-ի ծրագրի հասցեին, Միքայել Մելքումյանն ասաց. «Երկրի ղեկավարն ասում է`եթե Ծառուկյանը սեփական բանկ ունենար`չէր անի: Տո այ`ան… չասեմ ինչ, դու չես հասկանում, որ հակառակը վարկ ենք բերելու, որ… Մենք թույլ չենք տա, որ թուրքական կապիտալը գա մեր երկիր եւ մենք դառնանք թուրքահպատակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930