Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև: Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճանի հետ»: Նա նաեւ նշել է. «Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի գործոնին, ով ժամանակին հալածել է իր ընկերներին, Միքայել Մինասյանը նշեց՝ այո, նա ունի իր սխալվելու իրավունքը, բայց Վանեցյանը պատերազմից մեկ տարի առաջ իր իշխանության ամենաբարձր կետից հրաժարվեց, և ունենալով պատիվ, Փաշինյանին ասեց՝ կանգ առ։ «Նա անցել և անցնում է իր քավարանով և իրավունք ունի ստանալ մեր քվեն։ Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքը կարող է կայունացնել երկիրը։ Բայց եթե չեք ուզում ընտրել Վանեցյանին, չեք վստահում Սերժ Սարգսյանին, ընտրեք «Հայաստան» դաշինքին, որտեղ կան շատ արժանավոր մարդիկ»,-ասաց Միքայել Մինասյանը՝ հավելելով, եթե ուզում ենք, որ նիկոլիզմը հեռանա ու պատժվի, պետք է ընտրենք «Հայաստան» դաշինքին։
«Չեք ուզում ընտրել 3-րդ նախագահին, 2-դ նախագահին,եթե վստահ եք, որ ԲՀԿ-ն Նիկոլի հետ չի կազմելու դաշինք, հավատում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրեք նրան»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն անձամբ ընտրելու է Սերժ Սարգսյանին և իր ընկերներին էլ խորհուրդ է տալու ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=RRmrxC9kZFo