Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որոշ ուժեր աթոռի ծարավ ունեն, կարող ենք կահույքի խանութից աթոռ նվիրել. ՀԱՊ կուսակցության նախագահ. «Ա1+»

Հունիս 17,2021 19:22

Մի քանի մարզերում որոշ քաղաքական ուժերի կողմից ուղարկված անձինք փորձել են խոչընդոտել  ՀԱՊԿ քարոզարշավը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Համահայկական ազգային պետականություն կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։

«Մենք դիմեցինք ոստիկանություն, բայց որոշ քաղաքներում նա բառիս բուն իմաստով ձեռնպահ մնաց ու չաջակցեց մեզ: Կային թաղամասեր, որտեղ նախքան մեր գնալը քաղաքական ուժերի կողմից ուղարկված անձինք մոտենում էին մարդկանց ու ասում էին` գնացեք տուն: Մարդիկ էլ, որոնք ստիպված էին որևէ հաստատությունում, գործարանում աշխատելու պատճառով ենթարկվել, չէին մասնակցում», – ասաց նա:

Ազդել մարդու որոշման վրա, նրա խոսքով, նշանակում է ազդել մարդու ազատության վրա: Թե քաղաքական որ ուժերն էին նրանք, Արթուր Վարդանյանը նշել չցանկացավ, սակայն շեշտեց, որ անկախ այդ ամենից՝ իրենք շարունակել են իրենց քարոզարշավը, տուն առ տուն մտել են, հանդիպել մարդկանց անհատապես ու տեղեկացրել իրենց ծրագրերի մասին:

Ժողովրդին չլսելով փորձել նրանց դուրեկան դառնալ, չի կարելի, կարծում է  Արթուր Վարդանյանը. «Եթե նրանք աթոռի ծարավ ունեն, կարող ենք նրանց յուրաքանչյուր կահույքի խանութից աթոռ գնել, նվիրել, թող հագեցնեն իրենց ծարավը»:

Նա նշեց, որ քարոզարշավն արդար չէ։ Այն հնարավորություն չի տալիս բոլոր քաղաքական ուժերին ներկայացնել իրենց գաղափարախոսությունը. «Օրինակ բանավեճը, որ պետք է տեղի ունենար բոլոր քաղաքական ուժերի միչև, բաժանվեց երկու մասի` էլիտար մասի և փոքր ու նորաստեղծ քաղաքական ուժերի, որոնք իշխանության մաս չեն եղել: Սա նույնպես պառակտման միջոց էր. ինչպե՞ս էին բաժանումն արել»:

Վարդանյանը նշեց, որ իրենք նույնպես չէին մասնակցում բանավեճին, որովհետև իրենց հարցերը նախկին ու ներկա իշխանությանը հղելու հնարավորություն չունեին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930