Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր քարոզարշավը շարունակել են Վայոց ձորի մարզում: Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հայտարարել է, որ իրենք տեր են կանգնելու այն քվեին, որն ընտրողները կտան իրենց:
«Ինչքան ուզեն մեզ խանգարել`չի ստացվի: Ձեր ձայները, որ տաք ՀԴԿ-ին՝ տեղ կհասնի: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի փոխել իր ծրագրերը, մենք միասին գնում ենք արտահերթ ընտրությունների, որ միասին կառուցենք ուժեղ Հայաստան»,- իր ելույթում ասաց Տիգրան Արզաքանցյանը:
ՀԴԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն էլ ասաց. «Թիվ 15-ը`ՀԴԿ-ն, ի հեճուկս բոլոր դավադրությունների եւ խարդավանքների, շարունակում է իր ընթացքը: Այդ ամենից մենք ավելի ամուր ենք, ոչինչ չի փոխվել: Մենք անկոտրում ենք: Վարչապետության մեր թեկնածուն Տիգրան Արզաքանցյանն է եւ մեր թիմը շարունակում է գնալ առաջ»:
ՀԴԿ-ականները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը եւ հորդորեցին հանրությանը`ամսի 20-ին մասնակցել ընտրությունների:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ