«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ
Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք որևէ արդյունք չեն տվել։
Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։
Կարդացեք նաև
Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի։
«Հայաստան» դաշինքի նախընտրական
շտաբի մամուլի ծառայություն