«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը փակցվել է Ընտրական օրենսգրքի հոդված 21-ի դրույթներին համապատասխան, որի 2-րդ դրույթում ասվում է, որ քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող է առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում:
Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»,- Aravot.am-ին փոխանեց ՔՊ ցուցակով ներկայացված ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը` պատասխանելով մեր այն հարցմանը, թե ինչու է Պատմության թանգարանի կամարներին փակցվել իշխող ուժի քարոզչական պաստառը:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբն էր այս առնչությամբ ՖԲ էջում հաղորդագրություն տարածել, որտեղ ասվում էր, թե հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքի շրջանակում են բեմի հետնամասում կախվել պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Նաեւ նշվել էր, որ հանրահավաքից անմիջապես հետո այդ պաստառները կհանվեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ