Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հայտարարել է, թե Մոսկվան հազիվ թե ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Հունիս 17,2021 17:49

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան հազիվ թե ձգձգի Զանգեզուրի միջանցքի հարցը, ավելին` տարածաշրջանում «Վեցակողմ հարթակի» ձևավորման համար տվել է իր համաձայնությունը:

«Մոսկվան նույնպես պաշտպանում է այդ գաղափարը, որը ծանրակշիռ ներդրում կլինի տարածաշրջանի զարգացման համար: Այդ միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է Կովկասում «Վեցակողմ հարթակին», Էրդողանն ասել է, որ Թբիլիսին ու Երևանը դեռ դրական ազդակ չեն ուղարկել այդ հարցում, իսկ Ռուսաստանը կողմ է նման հարթակի ստեղծմանը:

«Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա տարածաշրջանում շատ արագ կայունություն կլինի: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին պարզաբանել եմ այդ հարցը»,- ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում վստահության բարձրացման համար, և այդ ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները փոխանցելը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930