«Կա զավեշտ, կա խորը հիասթափություն, կա աղետ…Թշնամական բեւեռացված պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքում, հայ ժողովրդի մեջ սերմանելը, ձեւավորելը եւ տարածելը, դարձնելը կեղծ օրակարգ` հիմնական թիրախն ու նպատակն է եղել այս ընտրությունների»,-«Հայացք» ակումբում հայտարարեց անվտանգության ոլորտի փորձագետ, բժիշկ Տիգրան Գրիգորյանը: Նրա խոսքով, այս ամենը դեռեւս 90-ականներից կատարվողի տրամաբանական շարունակությունն է:
«Այս պահի դրությամբ մենք ունենք պետություն, որի ցանկացած կառույց կառուցվածքային փլուզման է ենթարկվել, ունենք հետպատերազմյան աղետալի հոգեվիճակ, բարոյահոգեբանական վատ վիճակում գտնվող բանակ, իսկ բանակը կազմաքանդել, նշանակում է ոչնչացնել պետությունը»,-ասաց Տիգրան Գրիգորյանը:
«Վերելք» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ բանասիրական գիտությունների թեկնածու Արսինե Աղաջանյանն անդրադարձավ հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք ապատիկ վիճակում են. «Շատերն ասում են չենք գնալու ընտրությունների, որովհետեւ մեր երկրում հեռանկար չենք տեսնում:
Նրանք եւ կանայք են, եւ տղամարդիկ, եւ երիտասարդները: Անգամ կրթությունն է արժեզրկվել, ուսանողներն ասում են` ում է պետք սովորելը…Զինվորական համազգեստով մարդկանց տեսնելիս կանայք աչքերը լցնում են, ասում են վայ, ափսոս…Մինչդեռ այսպես չպետք է լինի վիճակը; Զինվոր տեսնելիս մենք միշտ հպարտացել ենք, մեր երեխաների համար զինվորներն օրինակ են եղել: Ես հստակ կարող եմ ասել, որ կիրառվում են մեր ազգին ապատիայի հասցնող մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Դրանք շատ են եւ բերում են բեւեռացման, տարանջատման, սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ