ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեր իշխանությանը քննադատում է նաև տնտեսական քաղաքականությունը տապալելու համար: Ասում է՝ ներդրումներ ընդհանրապես չկան, մինչդեռ կարելի է տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում ապահովել: Ինչո՞ւ չեք անում:
– Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականության լավագույն գնահատականը տվել է Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս թվերով ապացուցել է, որ Ռ. Քոչարյանի տնտեսական աճը շինարարական փուչիկի հետևանք էր: Եվ դրա պատճառով ներդրումները գնացին ոչ արտահանելի շինարարական հատվածին, տնտեսության կառուցվածքն այնպես հիվանդացավ, որ 2009թ. ճգնաժամի ժամանակ Հայաստանը տարածաշրջանում ամենախորը անկումն ունեցավ: Ընդ որում՝ հարց է, թե դրա որ մասն էր օտարերկրյա ներդրում:
Եթե այդ ռեսուրսները ճիշտ տեղաբաշխվեին, գնային արտահանելի հատվածին, մենք այսօր կունենայինք բոլորովին այլ որակի տնտեսություն:
Կարդացեք նաև
Նաև հավելեմ, որ Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության գնահատականներից մեկն էլ տվել է նույն Ռ.Քոչարյանի գրասենյակը՝ 2014թ., երբ միմյանց փոխադարձ քննադատության էին ենթարկում: Եթե հիշեն միմյանց ուղղված քննադատությունները, որոնք հիմքում օբյեկտիվ թվեր ունեին, այլևս խոսելու տեղ չենք ունենա: