Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հրաշքով հայտնվենք 2035-ում, մեր երեխաները սկսելու են ցույցեր կազմակերպել հայկական Լուկաշենկոյի դեմ». Վահրամ Մարտիրոսյան

Հունիս 17,2021 17:10

«Չի կարելի ընտրություն կատարել վատի ու ավելի վատի միջև. քվեարկեք ԱԺԲ-ի օգտին, որը ազգային է, առաջադեմ»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց՝ մենք 2018-ին ասում էինք՝ ով ուզում է լինի, թող Սերժ Սարգսյանը չլինի, այդ մտքով բերեցինք իշխանական ուսապարկերին ու շարունակեց. «Այսօր ասում ենք՝ միայն դավաճան ռեժիմը չլինի, այս մտքով մենք կբերեք միայն նախկիններին: Հետո հերոսաբար կսկսենք պայքարել նախկինի դեմ: Եթե հրաշքով հայտնվենք 2035-ում, մեր երեխաները սկսելու են ցույցեր կազմակերպել հայկական Լուկաշենկոյի դեմ»:

Վահրամ Մարտիրոսյանը վրդովվեց՝ 2021-ին նույն սխալն է հանրությունը պատրաստվում գործել: Նրա համոզմամբ՝ մեր խնդիրների մեծամասնությունը բխում է նրանից, որ մեր կառավարող ուժերը եղել են հետադիմական:

Ու պարզաբանեց. «Դրա վկայությունն է մեր ռազմավարական պլանավորումը: Սկզբում մեր ամբողջ պետությունը լծվել էր պատրաստվելու 1994-ի պատերազմին, հետո հանկարծ եկավ 2016-ը, պարզվեց՝ վայ, ԱԹՍ-ներ. պարզվեց՝ մենք պատրաստվել ենք 1994-ին: 2020-ին պարզվեց՝ կան այլ տեսակետի ԱԹՍ-ներ, հրետանու կալիբրն է մեծացել: Մեր կառավարող ռեժիմը միշտ եղել է հետադիմական: Այս պարտություններին շղթան պիտի կոտրենք: Իսկ դրա միակ տարբերակն է ընտրել առաջադիմական ուժի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930