Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Հունիս 17,2021 16:52

Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման:

Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է  լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին):

Ուստի, մինչև սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին ՝ անկանխիկ վճարումների անցնելու համար:

Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով:

Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ Բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման և կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից:

Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաև կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարևորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին Բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին:

Քանի որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝  կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում  է  հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի Բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու  համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչև կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասները https://www.vtb.am/am/information/credit-pension-pajmanner-ev-sakagner հղումով), ինչպես նաև ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման և մինչև ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են https://www.vtb.am/am/deposit-view/sots-ialakan հղումով):

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաև առցանց տարբերակով՝ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/online-request/#privType-4 հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`   https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930