Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փորձեցինք դատարանում հիմնավորել ԿԸՀ-ի անգործությունը». Արա Զոհրաբյան

Հունիս 17,2021 15:58

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես նշել էր. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դիմել դատարան: ԿԸՀ-ն մերժել էր «Զարթոնքի» դիմումը»: Արա Զոհրաբյանը նշել էր, որ հունիսի 16-ին ժամը 22-ին ՀՀ վարչական դատարանը, 5 դատավորի կազմով, քննության է առնելու «Զարթոնք» ազգային- քրիստոնեական կուսակցության դիմումը, նաեւ հավելել, որ Վարչական դատարանը երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Վարչական դատարանը քննել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցադիմումը: Դատական նիստը հետաձգվել էր, քանի որ որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ներկայացած անձինք չունեին կուսակցության գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր:

Հաջորդ դատական նիստը կայացավ հունիսի 17-ին ժամը` 12:30-ին ՀՀ վարչական դատարանում:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հունիսի 17-ին ժամը 22-ին դատական ակտը կհրապարակվի: «Նիստի ժամանակ մենք ներկայացրինք մեր փաստարկները: Հարցեր տվեցինք ԿԸՀ ներկայացուցիչներին: Մասնավորապես այն հարցը բարձրացրինք, որ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն ԿԸՀ-ն է եւ նա է վերահսկողություն իրականացնում օրինականության նկատմամբ:

Իրենք չէին դիմել դատարան` ընտրական ցուցակը ուժը կորցրած ճանաչելու պահանջով` այն պատճառաբանությամբ, որ իրենք քարոզչության բովանդակությունը չեն գնահատում, մինչդեռ հարց ու պատասխանից պարզ դարձավ, եւ իրենք էլ ընդունեցին, որ ատելության խոսք տարածել չի կարելի:

Ի դեպ, մենք ունենք մի կոնվենցիա, որը ԱՊՀ կոնվենցիա է, որը վերաբերվում է ընտրական իրավունքին: Այդ կոնվենցիայի 8-րդ հոդվածով հստակ նախատեսված է մի կանոն, որ կուսակցություններին եւ թեկնածուներին արգելվում է հոգեբանական հարկադրանք, բռնության կոչեր, ատելության խոսքեր տարածել: Այնպես որ իրենք պարտավոր էին քարոզչության բովանդակությանն անդրադառնալ, եթե դա վերաբերվում է ատելության խոսքին: Մենք փորձեցինք դատարանում հիմնավորել հանձնաժողովի անգործությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930