Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում են փոխանցել Հայաստանին

Հունիս 17,2021 15:54

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։

Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:

«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ շարունակելով աջակցել առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդմանը։ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին համարժեք արձագանք ապահովելը և մարդկանց կյանքը փրկելը կենսապես կարևոր է։ Միասին՝ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի արագ կհաղթահարենք համավարակը», նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում առաջնային նշանակություն ունեն արհեստական շնչառության սարքերը, որոնք օգնում են շնչել՝ օրգանիզմին մատակարարելով թթվածին և կարգավորելով օդի քանակությունը շնչուղիներում և թոքերում, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930